Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը գրավել են Լիբանանի հետ սահմանի առանցքային կետը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է նաև, որ Կարա քաղաքի որոշ հատվածներ վերահսկողության տակ վերցնելը նշանակում է, որ ճանապարհը մայրաքաղաք Դամասկոսից դեպի Հոմս, որը համարվում է ապստամբների կենտրոններից մեկը, բաց է:
Բացի այդ, Բաշար Ասադի ուժերը հույս ունեն խոչընդոտել գրոհայիններին զենքի մատակարարումը, ինչպես նաև՝ նրանց կողմից Լիբանանի սահմանը հատելը:
Քաղաքի համար մարտերը շարունակվել են 3 օր: Զոհերի թիվը հայտնի չէ:







































