Քուվեյթի էմիր Սաբալ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը մտադիր է հինգ տարի ժամկետով ցածր տոկոսադրույքներով 1 միլիարդ դոլարի վարկային գիծ բացել աֆրիկյան երկրների համար՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Աֆրիկա-Արաբական երրորդ գագաթնաժողովի բացմանը, որն անցկացվում է Ալ-Քուվեյթում: Գագաթնաժողովի նպատակն է ամրապնդել տնտեսական կապերը Պարսից ծոցի և աֆրիկյան երկրների միջև:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ աֆրիկյան երկրները ներդրումների կարիք ունեն: Օրինակ՝ էներգետիկ ոլորտի զարգացման համար տարեկան պահանջվում է առնվազն 30 միլիարդ դոլար:










































