Կոլորադոյում ամերիկացի մի քանի գարեջրագործներ սկսել են մերձակա լեռներից վերցրած ձյունից գարեջուր արտադրել՝ գրում է aspekty.net-ը:
Պարզվում է թարմ ձյուն գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ. գարեջրագործները ստիպված են եղել հորատման սարքավորում օգտագործել որակյալ «հումք» հայթայթելու համար: Մասնագետները նշել են, որ իրենք ցանկացել են ստանալ ամենաթարմ ձյունը և համոզվել, որ այն չի պարունակում կողմնակի տարրեր:
Ձյան հումքից պատրաստված գարեջուրը կներկայացվի մարտի վերջին Դենեվերում Collaboration Fest փառատոնի ժամանակ, որը միավորում է գարեջրի գործարանները՝ սահմանափակ քանակությամբ գարեջուր արտադրելու համար:








































