Ցածր վարկանիշի պատճառով հունվարին Բրոդվեյում կփակվի «Սարդ մարդը. մթության անջատում» մյուզիքլը: Այս մասին գրում է The New York Times-ը:
Մյուզիքլը, որը բեմադրվել է հայտնի կոմիքսների մոտիվներով, համարվում է Բրոդվեյի ամենաթանկ բեմադրությունը՝ 75 մլն դոլար բյուջեով: Դրա պրեմիերան կայացել էր 2011 թվականին, այնուհետև ցուցադրությունը երկար ժամանակ հետաձգվել էր փորձերին դերասանների ստացած բազմաթիվ վնասվածքների ու դերասանական կազմի փոփոխման պատճառով: Ղեկավարությունը տուգանվել էր անվտանգության տեխնիկան խախտելու համար:
Ցուցադրությունների ընթացքում մյուզիքլը 203 մլն դոլար է հավաքել: Վերջին մի քանի ամիսներին ղեկավարները գրանցել են ներկայացումներին այցելությունների անկում: Վերջին ցուցադրությունը հավաքել էր ակնկալվող գումարի 48 տոկոսը միայն:
Ինչպես հայտնել է պրոդյուսեր Երեմիա Հարիսը, թարմացված տարբերակով մյուզիքլի մի քանի ցուցադրություններ են ծրագրվում Լաս Վեգասում՝ 2015 թվականին: Դեռևս հայտնի չէ, թե ինչ փոփոխությունների կենթարկվի մյուզիքլը:









































