««Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի վաղը կայանալիք հանրահավաքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։
Մեր դիտարկմանը, թե «Ելքի» հետ քննարկե՞լ են իրենց մասնակցության հարցը, ՔՊ խոսնակը պատասխանեց. «Մենք հանրահավաքին մասնակցելու ենք ինչպես շարքային քաղաքացիներ։ Հարթակում չենք լինելու, Նիկոլ Փաշինյանը ելույթ չի ունենալու։ Այնպես որ, որպես այդպիսին, «Ելքի» հետ քննարկելու հարց չկար»։
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղը հանրահավաք է իրականացնելու՝ կանխելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, դնելու է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հարց, ինչպես նաև բարձրաձայնելու է քաղբանտարկյալների հարցը։







































