Բելգիայում Euroclear Bank-ի հաշիվներից 2013-2017 թվականներին ավելի քան 10 միլիարդ եվրո անհետացել ՄԱԿ-ի որոշմամբ (2011) սառեցված լիբիական ակտիվներից: Այս մասին հայտնում է Le Vif պարբերականը:

Ինչպես պարզաբանվում է հրապարակման մեջ, այդ միջոցները վերահսկվում էին Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի մերձավոր շրջապատի կողմից:
2013 թվականի նոյեմբերի 29-ի տվյալներով՝ 16,1 մլրդ եվրո գտնվում էր 4 հաշիվներում, որոնք բացվել էին Libyan Investment Authority-ի և Libyan Foreign Investment Company-ի համար:

Բելգիայի իշխանություններն այդ միջոցների զգալի մասի անհետացումը հայտնաբերել են 2017 թվականի աշնանը, երբ փողերի լվացման գործով հետաքննությունը մտադրվել էր կալանք դնել 16 մլրդ եվրոյի վրա:
Պարզվել է, որ 4 հաշիվներում մնացել է 5 միլիարդ եվրոյից փոքր-ինչ ավելի։







































