ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահել է Սթորմի Դենիելս անվամբ հայտնի պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդի դեմ դատը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը:
Նա հայտարարել է, որ պոռնոստղի հետ կապն իրականություն չէ, դա ապացուցվել է դատարանում:

Մարտի 7-ին Սթորմի Դենիելսը հայտարարել էր, որ դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ:
Իր հայցում նա նշել է, որ Թրամփն այդպես էլ չի ստորագրել գաղտնիության համաձայնագիրը, թեև ինքը, իր փաստաբանը և նախագահի փաստաբանն արել են դա:





































