Ամերիկացիները բռնել են իրենց առնետին գումար գողանալու պահին։ Տեսանյութում ընտանի առնետը փորձում է իր վանդակը տանել բազմոցին դրված 20 դոլարանոց թղթադրամները։ Նրա հետ պայքարում է տեսանյութը նկարող տղամարդը։ Նա խնդրում է կրծողին ետ տալ փողերը, քանի որ դրանք իրեն պետք են տան վարձը վճարելու համար։ Սակայն առնետը չի հանձնվում և երբեմն նույնիսկ երկու թղթադրամ է ճանկում։
Վերջապես տղամարդուն հոգնեցնում է կրծողի հետ պայքարը։ Տեսանյութն ավարտվում է առնետի՝ թղթադրամ գողանալու հերթական փորձով։