Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին նախագահի հանձնարարությամբ հայտնել է իր կաբինետի նախարարների անունները:
«Մեր նախարարներն ապացուցել են, որ իրենք շատ լավ կատարում են իրենց պարտականությունները, այդ պատճառով էլ նրանք կշարունակեն գործունեությունն իրենց պաշտոններում»,- Interfax-ը մեջբերում է Գարիբաշվիլիի խոսքերը:
Նոր կառավարությունում միայն մեկ փոփոխություն կլինի` ներքին գործերի նոր նախարար կնշանակվի Ալեքսանդր Չիկաիձեն` փոխարինելով Գարիբաշվիլիին:
Ինչպես հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիդ Սագանելիձեն, խորհրդարանական հանձնաժողովներում նոր թեկնածությունների քննարկումները կսկսվեն նոյեմբերի 19-ին, իսկ նոյեմբերի 20-ին խորհրդարանում քվեարկության կդրվի վստահության քվեի հարցը նոր կառավարությանը` վարչապետ Գարիբաշվիլիի ղեկավարությամբ:







































