Ավստրալուհի Սառա Մաքնեյլը միաձայն ընտրվել է Գրաֆթոն քաղաքի եպիսկոպոս (Նոր Հարավային Ուելս)՝ դառնալով առաջին կին բարձրաստիճան հոգևորականը:
Մաքնեյլը դարձել է Գրաֆթոնի 11-րդ եպիսկոպոսը: Նա պետք է ղեկավարի երեխաների նկատմամբ սեքսուալ բռնության հարցերով հանձնաժողովը՝ հայտնում է Interfax-ը:
Նրա նախորդը՝ Քիթ Սլեյտերը, ստիպված էր թողնել այդ պաշտոնը, քանի որ բավարար ուշադրություն չի հատկացրել Լիսմորում բացված մանկատան երեխաների նկատմամբ սեքսուալ ոտնձգություններին ու նրանց ծեծելու փաստին:









































