Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք հասցրած Դավիթ Խաչատրյանի գործով նյութերին ծանոթանալուց հետո պարզ է դարձել, որ ակնհայտ միակողմանի քննություն է կատարվել` մեղադրական թեքումով:
Նման կարծիք «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում ձեռնպահ են մնացել միջնորդություններ ներկայացնելուց, քանի որ վստահ է եղել, որ մեղադրող կողմը դրանք կմերժի,փոխարենը կտեղեկանա պաշտպանական կողմի մարտավարությանը։
Պաշտպանական կողմի ներկայացրած միակ միջնորդությունը վերաբերում է տեսակցությունների արգելքը հանելուն, քանի որ մինչ օրս Դավիթ Խաչատրյանի հարազատները չեն կարողանում հանդիպել նրան։ Նկատի ունենալով, որ նախաքննությունն ավարտվել է՝ պաշտպանը հույս հայտնեց, որ միջնորդությունը կբավարարվի:
Ըստ նրա` արարքը սխալ է որակվել, ուստիեւ` Դավիթ Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Այն ինչ գրված է մեղադրանքի մեջ՝ իրականությանը չի համապատասխանում»,- ասել է փաստաբանը: Ինչ վերաբերում է այլ միջնորդություններին, ապա Երեմ Սարգսյանի խոսքով՝ դրանք կներկայացվեն դատարանում:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում







































