Համաշխարհային բանկը Ֆիլիպիններին կտրամադրի 500 մլն դոլարի չափով արտոնյալ վարկ՝ «Հայան» թայֆունի հետևանքների վերացման համար: Այս մասին ասվում է Մանիլայում ֆինանսական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Գումարը կտրամադրվի Ֆիլիպինների կառավարության խնդրանքով և կուղղվի տարերային աղետից տուժած արշիպելագի կենտրոնական շրջանների բնակիչներին՝ նրանց ապահովելու այն ամենով, ինչ անհրաժեշտ է: Հաղորդագրության մեջ նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բանկը պատրաստ է քննարկել հավելյալ աջակցություն ցուցաբերելու հարցը:
Նոյեմբերի 8-ին արշիպելագին հարվածած թայֆունն ամենահզորն էր օդերևութաբանական ուսումնասիրությունների ողջ պատմության մեջ: Տարերային աղետի զոհերի թիվը հասելէ 4000-ի, ևս շուրջ 2000-ը համարվում են անհետ կորած: Ընդհանուր առմամբ թայֆունից տուժել է երկրի կենտրոնական հատվածի 10 հազար բնակավայրի 10 մլն բնակիչ:










































