Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը հայտարարել է, որ պատրաստ է նրան վերադարձնել նրա անշարժ գույքի մի մասը:
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը հայտարարել է, որ նա պատրաստ է զիջման գնալ նախկին ամուսնուն և նրան փոխանցել անշարժ գույքի մի մասը, որն իրեն է մնացել իրենց բաժանումից հետո, քանի որ Ջիգարխանյանը, նախկին կինն էլ է դա հաստատում, իր միջոցները ներդրել է անշարժ գույքի գնման և վերանորոգման համար: Ավելին՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հերթական անգամ հրապարակավ դիմել է նախկին ամուսնուն՝ նրան կոչ անելով փոխել միտքը և վերադառնալ իր մոտ, քանի որ բաժանությունից հետո նա, ըստ Վիտալինայի, լրիվ մենակ է մնացել:











































