Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հերքում է մեր այն հրապարակումը, թե Հովիկ Աբրահամյանը նախատել է իրեն:
Հիշեցնենք, որ մեր հրապարակման մեջ նշված էր, թե ԱԺ նախագահը նախատել է նրան նոյեմբերի 18-26-ը Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա մեկնող պատվիրակության կազմ ընդգրկվելու համար կոնֆլիկտ է ունեցել Մարգարիտա Եսայանի հետ:
Տիկին Աճեմյանը զանգահարել էր «Առաջին լրատվական» ու ասում էր, թե որևէ մեկը չի կարող իրեն վիրավորել: Այնուհետև հասկանալով որ տվյալ դեպքում այդ «որևէ մեկը» Հ.Աբրահամյանն է՝ նա խոսքը կտրուկ փոխեց, որ ինքը ԱԺ նախագահին այդ օրերին չի էլ տեսել: Եվ չի իմացել, որ նա իր անունն ընդգրկել է այդ պատվիրակության կազմում: Եվ որ իմանալուց հետո անձամբ է խնդրել, որ իր անունը հանեն այդ պատվիրակության կազմից:









































