Լոս-Անջելեսում «Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ արարողությանը դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանդը եկել էր առանց շպարի և մազերի հարդարանքի,- հաղորդում է Vogue-ը:

Մաքդորմանդը Մարտին Մաքդոնի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերի համար «Օսկարի» է արժանացել «Լավագույն կանացի դեր» անվանակարգում: Երբ չշպարված դերասանուհին բեմ է դուրս եկել, նա առաջին հերթին խնդրել է հանդիսատեսին ծափահարել դահլիճի բոլոր կանանց համար, ինչից հետո նոր անցել է իր օսկարյան ճառին:
https://www.youtube.com/watch?v=-86vgvZGMs4
Մաքդորմանդը ֆեմինիստական հայացքների հետևորդ է, նա երբեք չի նկարվում կարմիր գորգի վրա և սնդուսափայլ ամսագրերի համար:

Մաքդորմանդի կարիեռայում սա «Օսկարի» արդեն հինգերորդ առաջադրումն էր և երկրորդ հաղթանակը: Առաջին անգամ նա մրցանակը ստացել է 1997 թվականին՝ «Ֆարգո» ֆիլմի համար:







































