Friday, 03 07 2026
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկար» մրցանակաբաշխությունը․ հայտնի են հաղթողները

Լոս Անջելեսի Dolby թատրոնում ավարտվեց 90-րդ հոբելյանական «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարը» ստացավ մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը (The Shape of Water): Տորոյի ֆիլմից բացի, գլխավոր անվանակարգի համար պայքարել են ևս 8 ֆիլմեր։ Հաղթողին հայտարարել են Ուորեն Բիթին և Ֆեյ Դանաուեյը, ովքեր անցած տարի շփոթել էին մրցանակակրին։

Գիլերմո դել Տորոն «Օսկարի» է արժանացել նաև որպես լավագույն ռեժիսոր։ Նրա ֆիլմը նվաճել է ևս մեկ մրցանակ՝ կոմպոզիտորի լավագույն աշխատանքի համար։ Մրցանակը ստացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան։

«Լավագույն» դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը, ով խաղացել է գլխավոր հերոսուհու դերը «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» դրամայում։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Գերի Օլդմենը «Մութ ժամանակներ» (Darkest Hour) ֆիլմում դերակատարման համար։

Ամերիկացի Սեմ Ռոքուելը դարձել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Երեք ցուցավահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմում խաղալու համար։ Ավելի վաղ Ռոքուելը նույն դերի համար արժանացել էր ԱՄՆ դերասանների գիլդիայի, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը նվաճել է Էլիսոն Ջեննին «Տոնյան ընդդեմ բոլորի» (I, Tonya) ֆիլմում դերակատարման համար։

«Լավագույն օտարալեզու» ֆիլմ է ճանաչվել Չիլիից Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը» (Una mujer fantástica)։

«Լավագույն երգ» անվանակարգում մրցանակը նվաճել է Remember Me ստեղծագործությունը՝ Pixar ստուդիայի «Կոկոյի գաղտնիքը» (Coco) մուլտֆիլմից։

«Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ» անվանակարգում հաղթել է Ջո Ռայթի «Մութ ժամանակներ» ֆիլմը։ Բեմ է բարձրացել ճապոնացի դիմահարդար Կազուհիրո Ցուձին։

«Կոստյումների լավագույն դիզայն» անվանակարգում մրցանակը բաժին է հասել Փոլ Թոմաս Անդերսոնի «Թափանցիկ թելը» (Phantom Thread) ֆիլմին։ Ոսկե արձանիկը հանձնվել է ամերիկացի դիզայներ Մարկ Բրիջեսին։

Ռեժսոր Ջորդան Փիլի «Հեռացի՛ր» (Get Out) ֆիլմը «Օսկար» արձանիկ է ստացել «Լավագույն օրիգինալ սցենարի» համար։

«Լավագույն հարմարեցված սցենար» անվանակարգում մրցանակ է նվաճել իտալացի Լուկա Գուանդանինիոյի «Կոչիր ինձ քո անունով» (Call Me by Your Name) ֆիլմը։

Կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովի «Սայրով վազողը 2049» (Blade Runner 2049) ֆանտաստիկ ֆիլմը պարգևատրվել է լավագույն օպերատորական աշխատանքի համար։ «Օսկար» արձանիկ է ստացել 68-ամյա բրիտանացի օպերատոր Ռոջեր Դիկինսը։

«Կոկոյի գաղտնիքը» (Coco) անիմացիոն ֆիլմը «Օսկար» է նվաճել «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում։ Pixar ստուդիայի ֆիլմը պատմում է մեքսիկացի տղայի արկածների մասին, ով գաղտնի երազում է երաժիշտ դառնալ և մի անգամ զարմանալիորեն հայտնվում է Մեռյալների աշխարհում։

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակագում հաղթանակը բաժին է հասել «Թանկագին բասկետբոլ» (Dear Basketball) ֆիլմին։

Ռուսաստանում դոպինգի սկանդալի մասին Բրայան Ֆոգելի «Իկարուս» (Icarus) վավերագրական ֆիլմը նույնպես արժանացել է «Օսկար» մրցանակի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում