Nissan Bladeglider էլեկտրամեքենան նման է հերթական ֆուտուրիստական կոնցեպտին, որը երբեք չի դառնա իրականություն: Սակայն ճապոնական ավտոկոնցեռնի աշխատակիցները լի են մյուս տարի այդ հեքիաթն իրականություն դարձնելու մտադրությամբ` հաղորդում է style.rbc.ru-ն:
Վարորդի տեղը գտնվում է կենտրոնում, հետնամասում կարող է տեղավորվել երկու ուղևոր: Թափքի պանելները կլինեն ածխածնի մանրաթելից: Հետին մասում կներկառուցվեն երկու էլեկտրաշարժիչներ:
Դրանք կաշխատեն Li-ion մարտկոցով, որն այն կվերածի էկոլոգիապես մաքուր «անիվների վրա հրթիռի»: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:










































