Նախախորհրդարանի տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր` ժամը 18:30-ից սկսած, Մարց գյուղի բնակիչները և բնապահպան ակտիվիստները գյուղի մոտակայքով անցնող հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը: Ճանապարհը փակողների և վարորդների միջև լարված իրավիճակ է ստեղծվել:
Նրանք պահանջում են դադարեցնել Մարց գետի վրա ապօրինի կերպով կառուցվող Փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Հիշեցնում ենք, որ գյուղի ամբողջ բնակչությունը դեմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ դրա պատճառով գյուղը զրկվելու է իր հողատարածությունները ոռոգելու և անասնապահությամբ զբաղվելու հնարավորություններից









































