Եվրոպայի ամենախոշոր գործող հրաբուխ Էթնան, որը գտնվում է Սիցիլիայում, շարունակում է իր երկօրյա ժայթքումը` հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` ժայթքման բռնկումները տեսանելի են եղել հարավային Սիցիլիայի ամբողջ տարածքից: Այնուամենայնիվ, իշխանությունները չեն հայտարարել տեղի բնակիչների տարհանման մասին, քանի որ լեռան ստորոտում տեղակայված գյուղերին առայժմ ոչինչ չի սպառնում:
Միևնույն ժամանակ Կատանի կղզու մայրաքաղաքի աէրոնավիգացիոն ծառայությունները փակել են երկու մայրուղի, որը գտնվում է հրաբխի անմիջական հարևանությամբ:
Էթնան վերջին անգամ ակտիվացել էր հոկտեմբերի վերջին:









































