Հազարավոր ոստիկաններ են գտնվում Աթենքի փողոցներում ապստամբության 40-րդ տարելիցին, որը վերջ է տվել Հունաստանում ռազմական դիկտատուրային: Այս մասին գրում է BBC-ն:
1973-ի նոյեմբերի 17-ին կառավարական զորքերի տանկը տապալել էր Աթենքի պոլիտեխնիկական համալսարանի դարպասները, որի ուսանողները պատնեշ էին կազմել` ի նշան բողոքի` ընդդեմ «սև գնդապետների» դիկտատուրայի:
Վերջին ժամանակներում ապստամբության հիշատակին տեղի ունեցող իրադարձություններն ուղեկցվում են տնտեսական կոշտ միջոցառումների դեմ բողոքի ակցիաներով:







































