Սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի կողմից անցկացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում վերջին 1 օրում զոհվել են 8 թուրք զինծառայողներ, ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունում։
PYD/YPG-ի ջոկատների հետ բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել 13 անձիք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։
Հիշեցնենք, որ Թուրքիան Աֆրինում գործողությունն անցկացնում է հունվարի 20-ից։







































