ԱԺ-ում այսօր՝ մարտի 1-ին, տեղի է ունենում ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրությունը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը իր ելույթում հայտարարեց, որ ինքն ու Արմեն Սարգսյանը անհավասար պայմաններում են, քանի որ Արմեն Սարգսյանը կարողացել է առաջադրվել նախագահի թեկնածու, իսկ ինքը՝ ոչ. «Այս անհավասարությունը վերացնելու համար պաշտոնապես հայտարարում եմ, որ 2018-ի նախագահական ընտրություններում ես որպես նախագահի թեկնածու չեմ պատրաստվում առաջադրվել, և կարող եմ ավելի անկաշկանդ խոսել»:
«Մենք ուզում ենք ունենալ նախագահ, ով ինքնավստահ կլինի, ում դիմումի վրա դրված ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները ատամի, լեզվի տակ չեն պահի այս կամ այն երկրի հատուկ ծառայությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































