Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Արցախի ԱԺ-ում մեկնարկել է 7-րդ նստաշրջանը. Կարեն Ղարայանը նշանակվել է ԱՀ Գերագույն դատարանի դատավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ին գումարել է 7-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:

Նիստի սկզբին խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 30 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփ անդրադարձել է հունվար-փետրվարին հանրապետության ներքին և արտաքին քաղաքական կյանքում խորհրդարանի ունեցած մասնակցությանը՝ առանձնացնելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կազմակերպումն ու անցկացումը, օտարերկրյա պատվիրակությունների և անհատ հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների աշխատանքային այցերն Արցախ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանականները քննարկել են Գերագույն դատարանի դատավոր նշանակելու հարցը: Առաջնորդվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 145-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանի թեկնածությունը: Թեկնածուն պատգամավորներին է ներկայացրել իր կենսագրական տվյալները, որից հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշել է, որ թեկնածուին կողմ են քվեարկել նիստին ներկա բոլոր 28 պատգամավորները: Անվավեր քվեաթերթիկ չի եղել: Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովն ընդունել է որոշում՝ Կարեն Ղարայանին ԱՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին:

Այնուհետև խորհրդարանի ղեկավարն, Կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ներկայացրել է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը, որը պատգամավորները քննարկել և ընդունել են միաձայն:

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2017թ-ի գործունեության մասին տեղեկություններ է հաղորդել ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:

Խորհրդարանը ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանի ներկայացմամբ լսել է նաև դատախազության 2017թ-ի գործունեության մասին հաղորդումը:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և կառավարության անդամների մասնակցությամբ:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին: Հնչել են կրթության ոլորտում իրականացվող և մշակվող ծրագրերին, դպրոցական դասագրքերի ընտրությանը, ավագ դպրոցի խնդիրներին, Ստեփանակերտի ճանապարհների ծանրաբեռնվածությանը, ուսուցիչների կենսաթոշակների հաշվարկմանը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինությանը, անտառային ֆոնդի պահպանմանը, ուսուցիչների համար սոցիալական փաթեթներին, փախստականների բնակարանային վիճակին, նորակառույց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին հանրային սպասարկման կետերի կառուցմանը, երիտասարդ ընտանիքներին հիպոթեքային վարկի տրամադրմանը, ճանապարհային երթևեկության կանոններին և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում