Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն: Այս մասին ասել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին:
![]()
Իր որոշման մասին նա հայտարարել է C40-ի խմբի՝ Մեքսիկայի մայրաքաղաքում ընթացող կլիմայական գագաթնաժողովում. C40-ի մեջ մտնում են աշխարհի 92 խոշորագույն քաղաքներ:

«Մեր քաղաքների առջև ծառացած են անհավանական խնդիրներ: Մենք ավելի ու ավելի հաճախ ենք դառնում էքստրեմալ երևույթների ականատեսներ, ուստի մենք պետք Է արագ գործենք»,-հայտարարել է քաղաքապետը։









































