Ջենիֆեր Լոուրենսը ձերբազատվել է տեսախցիկի առջև մերկ հայտնվելու վախից «Կարմիր ճնճղուկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում նա խաղում է ռուսական հետախուզության գրավիչ աշխատակցի դերում։

Սկզբում Լոուրենսը, հիշելով իր ինտիմ լուսանկարների տարածման հետ կապված սկանդալը 2014 թվականին, չէր ուզում վերցնել այս դերը, քանի որ սցենարում էրոտիկ տեսարաններ էին նշված։ «Բայց հետո ես հասկացա ինքնակամ համաձայնելու և գողության տարբերությունը, այնպես որ ես պարզապես եկա նկարահանման հրապարակ, արեցի դա և վստահություն զգացի ինքս իմ մեջ։ Ես զգացի, թե ինչպես բեռն ընկավ ուսերիցս, և հիմա ես կրկին կարող եմ դա օգտագործել իմ արվեստում»,– ասել է նա։ Լոուրենսը նաև խոստովանել է, որ չի զղջում, որ ժամանակին թողել է դպրոցը և նույնիսկ պետական քննությունները չի հանձնել։ «Ես ուզում էի իմ սեփական ուղին հարթել։ Ես գտա այն, ինչով ուզում էի զբաղվել, և չէի ուզում, որ ինչ որ բան ինձ խանգարեր։ Տարիներ շարունակ նույնիսկ ընկերներն ինձ համար այնքան կարևոր չեն եղել, որքան իմ կարիերան»,– ավելացրել է Լոուրենսը։









































