Մադրիդի փողոցների աղբն, այնուամենայնիվ, կհավաքվի: Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը պայմանավորվել է հավաքարարների արհմիությունների հետ՝ փողոցները մաքրողները խոստացել են աշխատանքի անցնել 11 օր տևած գործադուլից հետո: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Փոխըմբռնման հաջողվել է հասնել այն բանից հետո, երբ Մադրիդի քաղաքապետ Անա Բոտելյան սպառնաց դատարան դիմել ու մասնավոր ընկերություններին ստիպել վճարել քաղծառայությունների ծախսերը:
Մադրիդի հավաքարարները սկսել էին ցույցեր անել այն բանից հետո, երբ կրճատվեց քաղաքի մաքրման ֆինանսավորումը, իսկ մասնավոր ընկերությունները ի վիճակի չէին վճարումներ կատարել:
Գործադուլին մասնակցում էր հավաքարարների մոտ 90 տոկոսը:









































