Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը լիահույս է, որ մոտ ապագայում ազատ առևտրի գոտի ձևավորելու Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև բանակցությունները դրական արդյունք կարձանագրեն: Իրանցի պաշտոնյան այս մասին հայտարարեց Երևանում Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում լավ արդյունք կնշեն այդ բանակցությունները: Անշուշտ, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության դերն ու մեր երկրների միջև բարեկամական կապերն ու հարաբերությունները կնպաստեն առաջ մղելու այդ բանակցությունները»,-ասաց Ռեզա Արդաքանիանը:







































