Ռեժիսոր Թիմ Միլլերը Տերմինատորի մասին վեցերորդ ֆիլմի վերաբերյալ մանրամասներով է կիսվել։ Արդեն հայտնի է, որ Առնոլդ Շվարցենեգերը և Լինդա Համիլտոնը կվերադառնան նկարահանման հրապարակ։

Գլխավոր հերոսուհուն կխաղա Դենի ռամոսը։ Նա Մեխիկոյից ժամանած երիտասարդ, խելացի և ցանկացած իրավիճակից դուրս եկող կնոջ կերպար է մարմնավորելու։
Միլերը նաև հայտնել է, որ նոր ֆիլմը ոչ մի կապ չի ունենալու 2015-ին դուրս եկած Գենեզիսի էպիզոդի հետ։

Ֆիլմի վրա Թիմ Միլլերն աշխատելու է Ջեյմս Քամերոնի հետ։ Նկարահանումները իրականացվելու են Մեխիկոյում, Բուդապեշտում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում։ Աշխատանքները սկսվելու են մայիսին։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2019-ի հունվարի 26-ին։









































