Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Ի՞նչ հաշվարկով է Փաշինյանը «գործուղվում» Ազատության հրապարակ

«Գործողությունների նախնական պլանը քննարկեցի ընտանիքիս հետ։ Հավանության արժանացավ։ Պատրաստ են ինձ վերստին գործուղել Ազատության հրապարակ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորն ավելի վաղ էլ նշել էր, որ ինքը հրապարակում կլինի, եթե ժողովուրդը գա ասի՝ չենք ուզում, որ Սերժ Սարգսյանը մեզ խաբի. «Ես ինքս ինձ չեմ պատկերացնում թևերս ծալած հետևելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հերթական անգամ վերարտադրվում, այսինքն՝ կոնկրետ ինձ պատկերացնում եմ ինչ-որ գործողություն անելիս, իսկ թե ինչպիսի կլինի այդ կոնկրետ գործողությունը և ինչ քաղաքական արդյունք կունենա՝ դա կախված է բացառապես նրանից, թե ինձ նման ևս քանի քաղաքացի կա, որ իրեն չի պատկերացնում թևերը ծալած հետևելիս այդ ամենին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր Փաշինյանը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հաջողելու հնարավորությունը կախված է նրանից, թե այդ ամենին ինչ արձագանք կտա հասարակությունը. «Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությունը Հանրապետական կուսակցության որոշումն է, որին հասարակությունը կամ լռելյան համաձայն կլինի, կամ էլ՝ ոչ։ Ընդդիմության ջանքերի արդյունավետությունն էլ պայմանավորված է դրանով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։

Նրա խոսքերով՝ մեծ նշանակություն ունի նաև այն, թե ով է առաջնորդելու այդ շարժումը։ «Խնդիրը համալիր է, բոլոր գործոններն էլ իրար հետ կապ ունեն՝ թե՛ առանձին-առանձին, թե՛ հանրագումարով։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դրան կվերաբերի հասարակությունը։ Ես չեմ կարծում, որ հասարակությունն իրեն սպառել է։ Եթե մենք ֆիքսենք, որ հասարակությունն իրեն սպառել է, նույնն է, որ ստորագրենք նրա տակ, որ հասարակություն այլևս չկա։ Խոսենք այն մասին, որ հասարակությունն իրեն սպառել է՝ պարզապես ճիշտ չի լինի»- ընդգծեց նա։

Արդյոք այս օրակարգով հնարավոր է ընդդիմադիր դաշտի միավորում, հարցին ի պատասխան, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Այդ օրակարգի շուրջ մի փոքր բարդ կլինի։ Ինչ-որ տեղ դա նույնպես կախված է լինելու այսօրվա հասարակությունից։ Եթե հասարակությունն այդ օրակարգը համարի առաջնահերթություն, օրվա խնդիր, ապա դա կարող է ստիպել այն ուժերին, որոնք դիստանցիա են պահում, գնալ ընդառաջ։ Նրանք չեն կարող հաշվի չառնել հասարակության կարծիքը, բայց իրավիճակը հում է և, հետևաբար, այս ամենը եփելու համար շատ ջանքեր են պահանջվելու, հասարակության հետ երկխոսությունը ժամանակ ու ջանք է պահանջելու։ Դա մեկ օրվա լուծելու խնդիր չէ։ Բայց, այնուամենայնիվ, ես որևէ խոչընդոտ կամ բացասական բան չեմ տեսնում այդ հարցը օրակարգային դարձնելու իմաստով»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, մինչդեռ նշում է՝ ըստ գործող Սահմանադրության, ՀՀ վարչապետի ով լինելը որոշելու է խորհրդարանական մեծամասնությունը, և մասսայական ընդզվումներ այդ որոշման դեմ չեն լինի։ «Խորհրդարանական մեծամասնությունը, գրեթե միաբերան, պնդում են, որ իրենց միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Միակ բանը, որ Սերժ Սարգսյանին խոչընդոտում է դառնալ վարչապետ, հետևյալն է՝ երբ քննարկվում էր Սահմանադրության նոր տարբերակը, Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, որ իր համոզմամբ՝ միևնույն մարդը չի կարող լինել պետության ղեկավար երկու անգամից ավելի։ Այսինքն՝ այն, որ ինքն ուզում է լինել վարչապետ, թե ոչ, դա հարցի մի կողմն է, նա ասել է, որ դա իր համոզմամբ՝ սխալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Այսինքն՝ նա ունի կաշկանդող հանգամանք։ Հիմա՝ Նիկոլ Փաշինյանի այդ պայքարը կարող է բերել նրան, որ մեծամասնությունը կասի՝ պարոն Սարգսյան, տեսնո՞ւմ եք, ժողովուրդն էլ առանձնապես դեմ չէ, ընդառաջի մեր պահանջին։ Նա էլ կասի՝ Նիկոլ Փաշինյանի պայքարը ցույց է տալիս, որ մեծամասնությունը դեմ չէ, և ես համաձայնվում եմ իմ կուսակցության որոշման հետ։ Այսինքն՝ պայքարը իմաստազուրկ է դառնում»։

Վիգեն Խաչատրյանը նշում է ՝ կա երկու տարբերակ. կամ ՀՀԿ-ն է մարդկանց դուրս բերում, որ խնդրեն՝ Սարգսյանը դառնա վարչապետ, կամ դա անում է որևէ ուրիշ անձ։ «Ես չգիտեմ, թե քանի մարդ է կողմ կամ դեմ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն, պարզապես այդ պայքարին շատ քիչ թվով մարդիկ կմասնակցեն։ Եթե այդ պայքարը լինում է և այն մասսայական չի լինում՝ նշանակում է, որ մեծամասնությունը դեմ չէ, որ Սարգսյանը դառնա վարչապետ։ Ես հիմա չեմ հասկանում՝ այդ պայքարն ի՞նչ հաշվարկով է սկսում։ Հետո, ինչպես ընտրությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կասի՝ ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշեց, մենք էլ ընդունում ենք այդ փաստը։ Արդյունքը, փաստորեն, կլինի սա»,- ասում է Խաչատրյանը։

Արդյո՞ք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միավորումն այս օրակարգի շուրջ փողոց դուրս չի բերի նաև հասարակությանը, դիտարկմանն ի պատասխան, Վիգեն Խաչատրյանը նշեց. «Մասսայական չի լինի։ Եթե կա ցանկություն նոր վարչապետ տեսնելու՝ մասսայական համոզմունք, որ կա այլ թեկնածու՝ չկա։ Ասպարեզում չկա մի թեկնածու, որն իր աշխատանքով մրցակից է Սերժ Սարգսյանին։ Մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Ոչ թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց ասպարեզում համարժեք քաղաքական ֆիգուր չկա։ Եվ այս բոլորը քաղաքական ուժերի գործունեության հետևանքն է, իրենք պետք է հաշիվ տան, թե ինչո՞ւ չունեն այնպիսի մի թեկնածու, որը կարող է ռեալ մրցակից լինել Սերժ Սարգսյանին։ Սա ավելի շատ չհաշվարկված քայլ է, սեփական PR-ի, այլ ոչ թե ինչ-որ ռեալ խնդիր լուծելու միջոց։ Պետք է շատ պարզունակ մտածել, որ այսպիսի բան անել, իսկ ես չեմ համարում, որ նա այդքան պարզունակ է։ Սա ճիշտ ճանապարհ չէ»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում