Imgur կայքի օգտատերը իր էջում տներից մեկի սրտակեղեք լուսանկարներն է տեղադրել, որտեղ իրեն բախտ էր վիճակվել լինել: Բնակարանում ապրել է միայնակ տատիկը՝ իր 40 կատուների հետ:

Տունն ամբողջովին ներծծված է եղել կենդանիների մեզով և կեղտով:

Կատուներից ոմանք սատկել են ժամանակի ընթացքում, բայց տան տիրուհին նրանց չի թաղել. այդ մասին վկայում է տան հատակին գտնված «լաքան»:

Տանը քիչ կահույք է եղել, բայց այն կբավարարեր հագուստը տեղավորելու համար: Սակայն բոլոր իրերը եղել են հատակին՝ կեղտի և կենդանիների արտաթորանքների մեջ:

Սոցծառայության աշխատակիցները բավական ջանքեր և ժամանակ են ծախսել, որպեսզի կարողանան հանել տան աղբը և տան մեջ կարգ ու կանոն հաստատեն:

















































