Նյու Յորքում դատարանը 6-ամսյա ազատազրկման է դատապարտել կանադացի դերասանուհի Ժենևյև Սաբուրինին, որին մեղավոր են ճանաչել ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինին հետապնդելու մեջ: Այս մասին գրում է Daily News-ը:
Մոնրեալից 41-ամյա դերասանուհին դատարանում պնդել է, որ դերասանը ոտնձգություն է կատարել իր նկատմամբ, և իրենք սեռական կապ են ունեցել: Բոլդուինը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները՝ հավելելով, որ 2010-ին կնոջը միայն մի քանի խորհուրդ է տվել դերասանական վարպետության մասին:
Նշվում է, որ 2012-ին Սաբուրինին կրկին ձերբակալել էին Ալեք Բոլդուինին հետապնդելու համար, սակայն հետո անձնական պատասխանատվությամբ բաց էին թողել: