Tuesday, 30 06 2026
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ

Լեհական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով․ կայացել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում փետրվարի 19-ից 20-ը կայացել է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնաժողովի հայկական կողմի նախագահն էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, լեհական կողմի նախագահը՝ Լեհաստանի Հանրապետության ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Տադեուշ Կոսչինսկին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ամփոփելով նիստի աշխատանքները, նշել է. «Միջկառավարական հանձնաժողովի այս նիստը շատ գործնական բնույթ էր կրում. երկու կողմերը ներկայացրեցին վերջին տարիներին իրենց երկրների տնտեսական զարգացման միտումները, դիտարկեցինք նաև մեր երկրների տնտեսությունների առավելությունները, ներուժ ունեցող ոլորտները և դրանց համադրման հնարավոր ուղիները։ Հայկական կողմը մասնավորապես ներկայացրեց արտահանելի տնտեսության ձևավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը։ Հաշվի առնելով լեհական տնտեսության առանձնահատկությունները՝ որպես փոխգործակցության հնարավոր ոլորտներ, առանձնացրեցինք դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան։ Ցանկանում եմ ընդգծել, որ լեհական բիզնեսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բավական մեծ էր։ Մի շարք ընկերությունների հետ քննարկեցինք Հայաստանում ներդրումների հնարավորությունները, այդ թվում՝ դեղագործության, գինեգործության ոլորտում, նաև կենցաղային մաքրող միջոցների համատեղ արտադրության հնարավորությունը»։

Ըստ Հովհաննես Ազիզյանի՝ քննարկումների ընթացքում լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ իրանական և եվրասիական շուկա մուտք գործելու համար՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով նման հարթակ հանդիսանալու հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտին. Կողմերը նշել են, որ արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների երկկողմանի աճ: Մասնավորապես 2017 թվականին Լեհաստանից Հայաստան ներգնա այցելությունների թիվն աճել է 40%-ով։ Լեհական կողմն առաջարկել է կազմակերպել տուրօպերատորների և լրագրողների ճանաչողական այց Հայաստան։ Նշվել է նաև, որ Լեհաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում միջտարածաշրջանային զբոսաշրջային արդյունքը։

Համաժողովի շրջանակներում հայկական կողմը քննարկումներ է ունեցել Լեհաստանի զարգացման բանկի և Ներդրումների ընդլայնման ֆոնդի հետ: Արդյունքում վերջիններս պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել այն լեհական ընկերություններին, որոնք արտադրութուններ կհիմնեն Հայաստանում՝ տրամադրելով արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ և իրականացնելով համատեղ ներդրումներ։

Նիստի շրջանակներում կայացել է B2G ձևաչափով գործարար համաժողով, որին մասնակցել են Լեհաստանի գործարար համայնքի 100-ից ավելի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից լեհ գործարարներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչության, ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ:

«Լեհաստանի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարի տեղակալ Ռիշարդ Զարուդշկիի հետ քննարկել ենք երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, առաջարկել ենք ուսումնասիրել անասնապահության և թռչնաբուծության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը՝ հետագայում արտադրանքը դեպի ԵՏՄ այլ երկրներ և Իրան արտահանելու հեռանկարով: Այցի շրջանակում կազմակերպվել է նաև գործարար համաժողով, որի ընթացքում մենք լեհ գործարարներին ներկայացրել ենք հինգ հիմնական ներդրումային ուղղությունները՝ ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, անասնապահություն և թռչնաբուծություն, օրգանական գյուղատնտեսություն և ոչ ավանդական բանջարեղենի ու հատապտուղների արտադրություն», – նշել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի արդյունքում ստորագրվել է նիստի Արձանագրությունը և, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա գործակցության ուղղությունները: Ստորագրվել է նաև էներգետիկայի ոլորտում մտադրությունների վերաբերյալ հուշագիր, որով լեհական ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել Հայաստանում, հողմային էներգիայի ոլորտում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան միջոցներ ձեռնարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում