Տարածքային ցուցակներով ընտրության արդյունքում մրցակցում են ոչ թե կուսակցությունները, նրանց ծրագրերը, այլ ինչ-որ մարդիկ, որոնք շատ փող ունեն, որոնք հնարավորություն ունեն մարդկանց վարչական միջոցներ կիրառել ու սպառնալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ասնեք ասում են՝ Փիլիպոսին կընտրե՞ս: Պատասխանում է՝ ես զզվում եմ ձեր քաղաքական ուժից, բայց որ Փիլիպոսը լավ տղա է, կընտրեմ: Ու էդպես ձայները հավաքվում է: Մենք այն ժամանակ էլ դեմ ենք եղել տարածքային ցուցակներով ընտրություններին, հիմա էլ դեմ ենք: Սա, ըստ էության, քաղաքական համակարգ չէ, այն բրենդների պայքարի, գաղափարախոսական պայքարի չի բերել»,-ասաց Մարուքյանը:









































