Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 21-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները թեմայով:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ կրթության որակը բխում է այն կոնստրուկցիայից, որ դրվում է այս օրենքում. «Մենք ուզում ենք կրթության համակարգի փլուզումը ձևակերպենք որպես ռեֆորմ՝ նոր օրենքի միջոցով: Ո՞վ է իրավունք տվել երիտասարդ սերնդին, միջին սերնդին և ավագ սերնդին իրար հակադրելու: Մի հակադրեք, գտեք ճիշտ լուծումը, սա ճիշտ լուծում չի»:
Նրա խոսքով՝ սա համատիրության մասին օրենք չի, այլ բարձրագույն կրթության ամսին օրենք, որից կախված է ազգի ապագան:
Միքայել Մելքումյանը կարևորեց նաև աստիճանաշնորհման բարեփոխման խնդիրը. «Արհեստականորեն քոփի փեսթ անելով եվրոպական համակարգը՝ ոչինչ չի տա»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































