Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Կարլա Դեժոնը հայտարարել է, որ փորձում է ամսական 180 եվրոյով ապրել՝ աղքատության դեմ պայքարի համար ավելի արդյունավետ որոշումների ընդունմանն ուղղված առաջարկների մշակման նպատակով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Իր նախաձեռնությամբ Դեժոնը մտադիր է հետևել Թերեզա վան Բելլեի փորձին, որը 2009-ին բելգիական բարեգործական հիմնադրամի կազմակերպած մրցույթում ընտրվել էր «Միսս անտուն»:
Դեժոնը պարտավորվել է մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այսօրվանից, մեքենայի ղեկին չնստել, չօգտվել բանկային քարտից ու սառնարանից, ինչպես նաև սահմանափակել ջերմաստիճանն իր բնակարանում:
Համաձայն ամենամյա զեկույցի՝ Բելգիայում 2013-ի հունվարի 1-ի տվյալներով՝ աղքատության շեմին է գտնվել բնակչության 15.3 տոկոսը:









































