Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ տրանսսեքսուալները կդառնան Սաուդյան Արաբիա ուղարկվող կամավորների թիմի մաս, ովքեր զբաղվում են հաջի նախապատրաստությամբ։ Այս մասին գրում է Pakistan Defence-ը։
«Ներկայում ձեռնարկվում են ջանքեր՝ ուղարկելու տրանսգենդեր երիտասարդներին Սաուդյան Արաբիա, որպեսզի նրանք այնտեղ աշխատեն որպես կամավորներ»,-հաստատել է հաջի հարցերով լիազորված պաշտոնյա Ատին Ամին Հուսեյնը։
Հուսեյնի հաղորդմամբ՝ վերջերս 40 տրանսգենդեր երիտասարդներ երդմամբ անցել են Սկաուտների պակիստանյան ֆեդերացիայի շարքերը։