Չորեքշաբթի անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի դպրոցներից մեկի մոտ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, դեպքի հետևանքով վիրավորվել է երեք աշակերտ: Վերջին տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հրաձգության կասկածյալին:
Հրաձգության հետևանքով վիրավորված աշակերտները, որոնց տարիքը և անունը չեն բացահայտվում, հրաժարվում են ոստիկանությանը որևէ տեղեկատվություն հաղորդել տեղի ունեցածի վերաբերյալ:









































