Friday, 03 07 2026
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ճապոնական մոտ 70 միլիոն յենի դրամաշնորհով կվերականգնվեն ու կպահպանվեն Հայաստանի հնագիտական գտածոները

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Ճապոնիայի դեսպանությունում փետրվարի 16-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախարար Արմեն Ամիրյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կատսուտոշի Ֆուշիմին ապա ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և JICA-ի միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը:

69 700 000 (վաթսուն ինը միլիոն յոթ հարյուր հազար) ճապոնական յենի դրամաշնորհով (համարժեք է մոտ 315 միլիոն դրամին և մոտ 654 հազար ամերիկյան դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝ լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, Կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ:

Նախարար Ամիրյանը նշեց, որ նախկինում էլ տարիներ շարունակ Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած մշակութային դրամաշնորհներով լուծվել են հայկական մշակութային կազմակերպությունների տեխնիկական զինման շատ խնդիրներ, հայ մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ճապոնիայում կազմակերպվող մշակութային բազմապիսի դասընթացների, որոնք իրապես օգնել են զարգացնել մասնագիտական հմտությունները և ստացած գիտելիքներն օգտագործել Հայաստանում:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանաբու Հորին և դեսպան Էյջի Տագուչին նույնպես երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ճանապարհին կարևոր քայլ համարեցին համաձայնագրերի ստորագրումը։ Կողմերն այդ առիթով հատկապես կարևորեցին նաև փետրվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև ստորագրված՝ Ներդրումների ազատականացման և խրախուսման համաձայնագիրը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում