2004-ից Շվեդիայում բանտարկյալների թիվը նվազում է տարեկան 1 %-ով, ազատված կառույցները կվերավաճառվեն կամ կվերապրոֆիլավորվեն: Այս մասին, ինչպես փոխանցում է inopressa.ru-ն, Corriere della Sera կայքում գրել է Ֆեդերիկա Սենեգինին:
«Խոսքը ներումների կամ համաներման մասին չէ: Շվեդիայում վերջին 10 տարում բանտարկյալների թիվը կրճատվում է «բնական կերպով». 2012-ին, 2011-ի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 6 %-ով: Շվեդիայի իշխանությունները որոշել են փակել Åby, Håja, Båtshagen և Kristianstad բանտերը»,- գրել է հոդվածի հեղինակը:
«International Centre for Prison Studies-ի տվյալներով՝ բանտարկյալների թվով Շվեդիան աշխարհում զբաղեցնում է 112-րդ տեղը» (6364),- հավելել է նա:







































