Վարչապետ Կարեն Կարապետյաննն այսօր կառավարության հերթական նիստին հանձնարարականներից մեկով անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունի բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը »,-ասաց նա ապա հավելեց, որ չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցներին` ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է:







































