Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Սուրբ Վալենտինի օրվանից հետո, իսկ ավելի հստակ՝ 9 ամիս հետո, դիտվում է ծնելիության վիթխարի աճ։
Մասնագետները վերլուծել են Մեծ Բրիտանիայում 2015 թվականի ծնելիության վիճակագրությունը։ Պաշտոնական տվյալները զետեղված են Առողջապահության ազգային ծառայության կայքում։
Պարզվել է, որ երկրում ամեն շաբաթ բեղմնավորվել է միջինը 15 427 երեխա։ Հետաքրքրական է, որ Սուրբ Վալենտինի տոնի շաբաթվա ընթացքում ցուցանիշը հասել է 16 263-ի։
9 ամիս անց ողջ երկրում ծնելիությունը մեծացել է 5 տոկոսով։ Այդ առումով դրական դինամիկա է արձանագրվել նաև Վալենինտին հաջորդած շաբաթը (16 344)։
Գիտնականները նշում են, որ Սուրբ Վալենտինի օրը կարելի է անվանել երեխաների բեղմնավորման ցուցանիշով երկրորդ տոնը։ Առաջին տեղում ավանդաբար Ամանորն է։







































