ԱՄՆ-ի Յուտայի նահանգում ուղղաթիռն աղետի Է ենթարկվել որմզդեղնին բախվելուց հետո: Այդ մասին հայտնել Է KUTV տեղական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ անձնակազմի երկու անդամները թեթեւ վերքեր են ստացել: Թիմն զբաղվում Էր որմզդեղնի հսկմամբ եւ որսով՝ տեղի վայրի բնության պաշարների վարչության ծրագրերից մեկի համար:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, գործողության ժամանակ որմզդեղնը կպել Է այդ ժամանակ գետնից շուրջ 3 մետր բարձրության վրա գտնվող ուղղաթիռի տանող պտուտակին: Միջադեպի հետեւանքով կենդանին զոհվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:







































