ԱՄՆ ոստիկանության աշխատողները սպիտակ փոշենման նյութ են հայտնաբերել երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակում։ Այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը, փոխանցում է Fox 5 հեռուստաալիքը։
Իրավապահները ստացել են ազդանշան, որ Օբամայի գրասենյակում, որը նա վարձակում է Վաշինգտոնում՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի շենքում, անհայտ ծագման սպիտակ փոշենման նյութով նամակ է ստացվել։

Ինչպես պարզվել է՝ նամակն ուղարկված է եղել Հոնկոնգից, սակայն հետադարձ հասցե նշված չի եղել։ Ներկայում ԱՄՆ Գաղտնի ծառայությունը միջադեպի փաստով հետաքննություն է անցկացնում։









































