ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը դիմել է ԱԺ նախագահին` խնդրելով դադարեցնել իր պատգամավորական գործունեությունը:
Այս մասին նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր նիստը բացելուց հետո:
ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը մանդատից հրաժարվել է այլ աշխատանքի անցնելու համար: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հարությունյանին կփոխարինի ՕԵԿ ցուցակի 15-րդ համար Լևոն Դոխոլյանը:
Նա 2011-ին եղել է թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































