ԶԼՄ–ները գրում են, որ Բեյոնսեի ընկերուհիներից մեկը հետաքրքիր լուր է հայտնել. երգչուհին ցանկանում է մեծացնել իր ընտանիքը։ Ընդ որում այս անգամ նա ուզում է դիմել փոխնակ մոր օգնությանը։

Այն միտքը, որ պարտադիր չէ կրել հղիության բոլոր չարչարանքները, նրան ակամայից Քիմ Քարդաշյանն է տվել, ով վերջերս երրորդ անգամ մայր դարձավ շնորհիվ փոխնակ մոր, ով կրեց և ծննդաբերեց Քիմի և Քանյե Վեսթի երեխային։

Այժմ Բեյոնսեի ընտանիքում կա ավագ դուստրը՝Բլյու Այվին, ով արդեն վեց տարեկան է և երվորյակներ՝ Սերն ու Ռումին, որոնց երգչուհին լույս աշխարհ է բերել 2017 թվականի հունիսին։ Ինչպես պատմում է Բեյոնսեն՝ երեխաները շատ լավ են իրար հետ, Բլյու Այվին հրաշալի ավագ քույր է։ Ի տարբերություն Քիմի չորսամյա դստեր՝ Նորթի, ով սարսափելի խանդում էր փոքր եղբորը, Բլյու Այվին իր կրտսեր քրոջ և եղբոր նկատմամբ շատ սիրալիր է։ Նա օգնում է մորը ինչով կարող է, հաճույքով զբաղվում է երկվորյակների հետ։ Այնպես որ, եթե ընտանիքում ևս մեկ երեխա ավելանա, Բեյոնսեի կամավոր օգնականը երաշխավորված է։
![]()










































