Լեգենդար սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը ի ցույց է դրել իր չթառամող գեղեցկությունը:
43-ամյա մոդելին պապարացիները նկատել են Լոնդոնում՝ ավտոմեքենայի կայանատեղիում և լուսանկարել են նրան:
Շիկահեր գեղեցկուհին առանց դիմահարդարման է եղել, սակայն բոլորովին չի խուսափել լուսանկարվել: Ոճային մոխրագույն զգեստով և Tommy Hilfiger պայուսակով Կլաուդիան ժպտացել է լուսանկարիչներին:
Անկասկած, նույնիսկ առանց դիմահարդարման նա անթերի տեսք ունի:











































