Եգիպտական Մանսուրա քաղաքում արցունքաբեր գազի միջոցով ոստիկանները ցրում են համալսարանի ուսանողներին, ովքեր իշխանությունից հեռացված նախագահ Մուհամմեդ Մուրսիին աջակցելու նպատակով ակցիա են անցկացնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բողոքող ուսանողները դժգոհ են Եգիպտոսի իշխանությունների գործողություններից:
Առայժմ տուժածների մասին չի հաղորդվում:









































