Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա և երթ անցկացրեցին:
Նրանք Հայաստանի կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ճանապարհին ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի ստորագրահավաք անցկացնելով:
Հիվանդանոցի մոտ նրանք բացականչեցին. «Վարդան, մենք քեզ հետ ենք», ապա նույն բովանդակությամբ նամակ տվեցին հիվանդանոցի պահակին, որը խոստացավ այն հանձնել Վարդան Պետրոսյանին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































