Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական շրջանները կրկին ենթարկվել են ականանետային հարձակման: Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը, այսօր երկու արկ է պայթել Սիրիայի Կենտրոնական բանկի շենքի մոտ՝ Սեբաա-Բահրաթ հրապարակում:
Մեկ այլ արկ պայթել է «Շալալ» սրճարանի մոտ՝ հարևան Մազրաա թաղամասում: Հաղորդագրություններ են ստացվում վիրավորների մասին, զոհեր չկան:
Նախօրեին հարձակման էին ենթարկվել մայրաքաղաքի քրիստոնեական թաղամասերը և Ջերամանա արվարձանը, որի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 27 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քաթաիբ Ռասուլ» ծայրահեղական խմբավորումը:







































