Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Խորթ հոր արժանապատվությունը նվաստացնող վիրավորանքների պատճառով անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել

Ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Մ. Մ.-ի (սկզբնատառերը փոխված են) գործի դատավարությունը:

Ըստ դատական ակտի՝ 37-ամյա Մ.Մ.-ի ամուսինը, «մոռանալով», որ ամուսնացած է, 2012 թվականի հունիսին ամուսնության առաջարկ է արել համաքաղաքացի ևս մի կնոջ՝ Գ.-ին: Այս կինը տվել է իր համաձայնությունը և անչափահաս դստեր՝ Հ.-ի ու նորաթուխ ամուսնու հետ ժամանակավոր բնակության է տեղափոխվել վարձակալած բնակարան:

Այդ ընթացքում խաբված կինը՝ Մ. Մ.-ն, ցանկանալով վրեժխնդիր լինել իր ախոյանուհուց, սկսել է հեռախոսազանգերի ու համացանցի միջոցով պարբերաբար արժանապատվությունը նվաստացնող տեղեկություններ հրապարակել Գ.-ի ու նրա անչափահաս դուստր Հ.-ի վերաբերյալ:

2013 թվականի հունվարին Գ.-ն ու իր ամուսին կոչվածը որոշել են այլևս վարձով չապրել և տեղափոխվել են Գ.-ի բնակարան, որտեղ ապրում էր Գ.-ի մայրը:

Մի քանի օր այդ բնակարանում ապրելուց հետո բազմակին տղամարդը պատճառաբանել է, թե ծնողները բացակայելու են քաղաքից, տեղափոխվել է ծնողների բնակարան և այնտեղ առոք-փառոք ապրել օրինական կնոջ՝ Մ.Մ.-ի ու երկու երեխաների հետ՝ չդադարեցնելով նաև շփումը Գ.-ի հետ:

Ընտանեկան կրքերը շարունակել են բորբոքված մնալ, ու Մ. Մ.-ն շարունակել է պարբերաբար նվաստացնել Գ.-ի անչափահաս աղջկա արժանապատվությունը:

2013 թվականի ապրիլի 30-ին նա «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով արժանապատվությունը նվաստացնող հաղորդագրություններ է ուղարկել աղջկա ընկերներին:

Այդ կերպ, ըստ դատական ակտի, Մ. Մ.-ն անզգուշությամբ անչափահաս աղջկան հասցրել է ինքնասպանության փորձի:

Աղջիկը նույն օրը, ժամը 19-ի սահմաններում փորձել է ինքնասպան լինել՝ տանը սայրով իր ձախ նախաբազկի վրա կտրվածքներ կատարելով: Դրանից աղջիկը կորցրել է գիտակցությունը:

Նրան հայտնաբերել է տատիկը և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

Մ.Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:

Մինչև գործի դատաքննության ավարտը ամբաստանյալ Մ. Մ.-ն դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով իր նկատմամբ համաներում կիրառել:

Մեղադրող դատախազը և տուժողի օրինական ներկայացուցիչն ու ներկայացուցիչը չեն առարկել:

Ընդհանուր իրավասության դատարանը համաներման կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճել է, երկու երեխաների մայր Մ. Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում